Լրահոս
Հասարակական
19:00
29.07.25
131

Արագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհը

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։