Լրահոս
Հասարակական
13:25
16.09.24
224

Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ներքին Սասնաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Img default alt hy

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն և ժամը 12։00-ից մինչև 12։30-ը Ներքին Սասնաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Փրկարար ծառայությունից։