Լրահոս
Հասարակական
16:10
12.02.22
289

Ապօրինությունը այս իշխանության բրենդն է․ փորձագետը՝ երևանյան այսօրվա «ռեյդերի» մասին

Img default alt hy

Վերջին ժամերին տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը ռեյդեր ու խուզարկումներ է իրականացնում Երևանի տարբեր, այդ թվում՝ Մալաթիա-Սեբաստիա, Խանջյան և այլ փողոցներում առկա տրանսպորտային միջոցների շրջանում։ 

Անդրադառնալով իրավապահների գործողություններին, իրավական ոլորտի փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում, քանի որ մեքենայի իրավական կարգավիճակը հավասարեցված է տան/բնակարանի կարգավիճակին:

Սիրելի քաղաքացիներ, թույլ մի' տվեք ոստիկանությանը խուզարկել ձեր մեքենան առանց դատարանի որոշման. Դատարանի համապատասխան որոշման բացակայության դեպքում նրանք ունեն մեքենան բացառապես տեսողական զննման ենթարկելու լիազորություն:

Այն, ինչ տեղ է ունենում այժմ Խանջյան և Երևան քաղաքի այլ փողոցներում, հերթական ցինիկ ապօրինությունն է.

Իսկ ապօրինությունը այս իշխանության բրենդն ու այցեքարտն է դարձել»,- եզրափակել է փորձագետը: