Լրահոս
Իրավական
19:10
13.01.23
93

Ապօրինի թմրանյութ էր պահում տանը. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Img default alt hy

Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն ստացվեց, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը, տեսանելի վայրում, պահում է կանեփից պատրաստված զանգված: Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնեցին տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին նրան: Նրա մոտից հայտնաբերվեց պլաստմասսե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր էին:

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց խուզարկել 46-ամյա տղամարդու տունը: Հյուրասենյակում հայտնաբերվեցին կանեփից պատրաստված զանգվածներ՝ մոտ 80 գրամ քաշով:

Դեպքի հանգամանքները պարզվում են: