Լրահոս
Իրավական
18:00
02.10.24
108

Ապօրինի փայտանյութ տեղափոխող երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չուներ

Img default alt hy

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջագայություն կատարելիս ժամը 16.50-ին Տաթև բնակավայր տանող ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի թափքում շուրջ 3 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը գնել է Սյունիք բնակավայրից: Ստուգմամբ պարզվել է նաև, որ նա մեքենան վարել է առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի:

«Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: