Լրահոս
09:33
11.05.23
160

Ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին. 09:20-ի դրությամբ ունենք 3 վիրավոր. ՊՆ

Img default alt hy

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա:

«Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: