Լրահոս
Միջազգային
19:14
14.02.22
197

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանին ռուսական կողմի արձագանքը 10 էջից է բաղկացած․ Լավրով

Img default alt hy

Ռուսաստանի արձագանքը՝ անվտանգության երաշխիքների առաջարկներին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տված պատասխանին, ձևակերպված է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հստակ ձևակերպված արձագանքը 10 էջից է բաղկացած։ 

«Այն ձևակերպված է 10 էջի վրա»,- զեկուցել է Լավրովը Պուտինին, երբ վերջինս հետաքրքրվել է, թե պատրա՞ստ է արդյոք ռուսական կողմի արձագանքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից եկած գրավոր պատասխանին։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր լրագրողներին հայտնել, որ ռուսական կողմը մոտ ժամանակներս կարձագանքի անվտանգության երաշխիքների առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տված պատասխանին։