Լրահոս
Միջազգային
16:54
16.07.22
178

Անտառներն այրվում են Եվրոպայում. 281 մարդ մահացել է շոգի հետևանքով

Եվրոպայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները: Ըստ ամերիկյան պարբերականների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում տասնմեկ հազար զբոսաշրջիկ է արդեն լքել Ֆրանսիան: Կրակը շարունակում են մոլեգնել նաև Պորտուգալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Հունաստանում: 

Այս երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 43 աստիճանը: Պորտուգալիայում նույնիսկ 47-ի է հասել: Արևմտյան մամուլը գրում է, որ շոգը Եվրոպայում արդեն 281 մարդու մահվան պատճառ է դարձել: