Լրահոս
Հասարակական
21:50
11.02.23
121

Անորսալի «Համերի» ղեկին 25-ամյա երիտասարդ է եղել. նրա մոտ թմրանյութի նման զանգված են գտել

Ո՞վ է Հանրապետության հրապարակում շուրջ մեկ ժամ իրավապահներից մանևրած «Համերի» վարորդը, որին դեպքից ժամեր անց է հաջողվել ձերբակալել: Համացանցում տեղեկություններ կան, թե նա նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, որտեղից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, այնտեղից էլ՝ փախել:

Քննչական կոմիտեն պարզել է, որ «Համեր»-ի վարորդը Արարատի մարզի 25-ամյա բնակիչ է, ու ենթադաբար եղել է թմրանյութերի ազդեցության տակ: