Լրահոս
Քաղաքական
15:55
12.01.23
146

Հայաստանի կառավարիչներն Արցախի անվտանգության մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորն են. Սերժ Սարգսյան

Img default alt hy

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Արցախում ստեղծված իրավիճակի հարցում անմիտ է որակել։

«Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ: Համենայնդեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Սերժ Սարգսյանը։