Լրահոս
Միջազգային
15:46
12.01.23
81

Անկարգություններին մասնակցելու համար Բրազիլիայում կալանավորվել է 2000 մարդ

Բրազիլիայում կիրակնօրյա անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել է մոտ 2000 մարդ: Ոստիկանությունը թույլ է տվել, որ նրանցից 700-ը ազատության մեջ լինեն մինչև դատավարությունը, նրանց թվում են տարեցները, առողջական խնդիրներ ունեցողները, անօթևանները: Բոլորը պատասխանատվության են ենթարկվելու ահաբեկչության, իրավական համակարգի դեմ հանցագործության, պետական հեղաշրջման փորձի համար: