Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:22
08.05.23
335

Անկարան Երևանից պահանջել է քանդել «Նեմեսիսի» հուշահամալիրը

Անկարան Երևանից պահանջել է քանդել «Նեմեսիսի» հուշահամալիրը:

«Թուրքիան նախազգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Անկարան քայլեր է ձեռնարկել, որպեսզի իր ներդրումն ունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սակայն Երևանը ցույց է տվել, որ «անկեղծ չէ»: