Լրահոս
Քաղաքական
13:15
07.10.22
102

Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու ոչինչ չունի, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Պրահայի գագաթնաժողովում շատ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Սակայն հիմա մենք Հունաստանի հետ խոսելու բան չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ «ԵՄ-ն կհրավիրի Հունաստանին երկկողմ երկխոսության՝ համայնքային համերաշխության պատրվակով նրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն»։

Նա նաև ընդգծել է, որ Անկարան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Աթենքին, այլև ցանկացած այլ պետության, որը կսպառնա իր անվտանգությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը բազմիցս հայտնվել են ռազմական բախման եզրին, ինչը պայմանավորված է Էգեյան ծովում տարածքային ջրերի ու օդային տարածության սահմանների, ինչպես նաև կղզիների կարգավիճակի շուրջ ծագած կոնֆլիկտով։