Լրահոս
Հասարակական
12:00
16.02.22
1 047

Անհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են մշակույթի նախկին շենքում (Տեսանյութ)

Img default alt hy

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։ 

Նույն օրը ոստիկանության Կապանի բաժին նյութեր են նախապատրաստվել, իսկ Կապանի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ, Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մաևզային քննչական վարչության պետ Մարգարյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները ինքնահրկիզվել են։ 

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության