Լրահոս
Քաղաքական
13:50
11.02.23
101

Անհատույց տարածք՝ ՔՊ-ական պատգամավորի ՀԿ-ին․ Hraparak.am

Img default alt hy

Hraparak.am-ը գրել է․

Դեռևս անցած տարվա հունվարին «Ազգային կամուրջ» ՀԿ-ն 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կառավարության կողմից Երևանի կենտրոնում տարածք ստացավ։ Խոսքն Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող տարածքի մասին է։ Տարածքի տրամադրումը հիմնավորվում էր նրանով, որ ՀԿ-ն պիտի զարգացնի ու փորձարկի գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն՝ շնորհալի երեխաների և երիտասարդների համար։ Այդ որոշումից ուղիղ մեկ տարի անց փորձեցինք պարզել, թե ինչ աշխատանք է կատարել այս կազմակերպությունը շնորհալի երեխաների համար․ Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն ստեղծե՞լ են, գիտական ծրագրեր ու ուսուցման նորարարական մոդելներ փորձարկե՞լ են։

Նախ նշենք, որ նույնիսկ սույն որոշումից 1 տարի անց այս ՀԿ-ի մասին համացանցի բաց աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա, ո՛չ հեռախոսահամար ունեն, ո՛չ էլեկտրոնային հասցե, ո՛չ գրանցման հասցե, ո՛չ էլեկտրոնային կայք, ո՛չ էլ նույնիսկ ֆեյսբուքյան էջ։ Մամուլում ևս որևէ հրապարակում չկա, թե ինչ գործունեություն է ծավալել այս ՀԿ-ն 1 տարվա ընթացքում։ Պարզվում է, որ այս հասարակական կազմակերպության նախագահն Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ Այդ մասին նշում կա պատգամավորի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում։ Հակոբ Ասլանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ գործունեություն է ծավալում իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը, սակայն նա ևս մեր հարցերին չպատասխանեց։