Լրահոս
Քաղաքական
16:04
27.01.25
194

Անդրադարձել ենք ՀՀ-Ֆրանսիա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի․ ԱԽ քարտուղար

Img default alt hy

Հունվարի 27-ին ընդունել եմ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին, հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպմանն անդրադարձել ենք կատարել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը:

Զրուցակցիս հետ մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ»։