Լրահոս
Միջազգային
23:22
26.08.22
101

Անդերս Բրեյվիկը նախատեսում է վերացնել իր հանդեպ կիրառվող մեկուսացումը

Img default alt hy

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ցանկանում է վերջ տալ իր մեկուսացմանը։ Նա կարծում է, որ դա խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է նորվեգական Aftenposten թերթը։

Հրատարակության տվյալներով՝ մեկուսարանում պահվող Բրեյվիկը պատրաստվում է դիմել դատարան։ Դատապարտյալը մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի «խոշտանգումների» կամ «անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի»:

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, հաղորդվել էր, որ Նորվեգիայի Տելեմարկ նահանգի դատարանը  մերժել էր Բրեյվիկին պայմանական վաղաժամկետ ազատումը։ Որոշումը  եղել էր միաձայն։

Բրեյվիկը տեսականորեն կարող էր պայմանական վաղաժամկետ ազատվել, սակայն հոգեբույժը, ով ելույթ էր ունեցել դատավարության ժամանակ, եզրակացրել էր, որ նա դեռևս վտանգ է ներկայացնում հասարակության համար:

Դատարանը եզրակացրել էր, որ ամբաստանյալի կողմից բռնության վտանգը նույնքան իրական է այսօր, որքան 2012 թվականի օգոստոսին ազատազրկման դատավճիռը կայացնելու ժամանակ, և Բրեյվիկի բանավոր հավաստիացումներն անարժեք են։

2011 թվականի հուլիսին Բրեյվիկը ռումբ պայթեցրեց Օսլոյի կառավարական թաղամասում, այնուհետև գնդակահարեց Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի աշխատակիցներին ու հյուրերին Ուտոյա կղզում։ Նրա 77 զոհերի մեծ մասը դեռահասներ էին, նրանցից ամենափոքրը ընդամենը 14 տարեկան էր։