Լրահոս
Միջազգային
13:50
02.03.23
75

Անասելի ողբերգությունից հետո Հունաստանի վարչապետը խոստանում է բացահայտել աղետի պատճառը

Հունաստանում փրկարարները շարունակում են որոնել ողբերգական վթարի զոհերի մարմինները: Լարիսա քաղաքի մոտ բեռնատար և մարդատար գնացքների բախման զոհերի թիվը հասել է 43-ի, ավելի քան 50 մարդ հիվանդանոցում է: 

Ողբերգությունից ժամեր անց հրաժարական էր տվել Հունաստանի տրանսպորտի նախարարը: Կոստաս Կարամանլիսը լրագրողների հետ զրույցում չէր կարողացել զսպել արցունքները, հայտարարել էր, որ զոհերին հարգելով որոշել է թողնել պաշտոնը: