Լրահոս
Միջազգային
15:12
11.02.23
85

ԱՄՆ զինվորականները խոցել են Ալյասկայի երկնքում հայտնված, սահմանախախտ թռչող օբյեկտ

Ամերիկացի զինվորականները սահմանը հատած և Ալյասկայի երկնքում հայտնված թռչող օբյեկտ են խոցել։

Տեղեկությունը հայտնել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով` հայտնի չէ, թե սարքը ում է պատկանում ու ինչ նպատակով է հատել Միացյալ Նահանգների սահմանը։ Քիրբին միայն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը 24 ժամ հետևել է թռչող օբյեկտին, այն գտնվել է 12 կմ բարձրության վրա և որոշակի վտանգ է ներկայացրել քաղաքացիական ավիացիայի համար։