Լրահոս
Միջազգային
14:35
02.03.23
113

ԱՄՆ պետքարտուղարը Ղազախստան ու Ուզբեկստան այցերից հետո մեկնել է Հնդկաստան

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Հնդկաստան է մեկնել Ղազախստան և Ուզբեկստան այցերից հետո: Տաշքենդում Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ մեղմելու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների բացասական հետևանքները։ 

Բլինքենը Ղազախստանում այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր  25 միլիոն դոլար ներդնել Կենտրոնական Ասիայում՝ ընդլայնելով առևտրային ուղիները այդ տարածաշրջանում: