Լրահոս
Միջազգային
10:58
15.02.22
174

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը կամ չմեկնել այդ երկիր

Img default alt hy

Պետդեպարատամենտն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է «չմեկնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի և Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով» «Ռուսաստանի ռազմական հզորության արտասովոր կուտակման պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «անհապաղ հեռանալ» երկրից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպը կարգադրել էր լքել երկիրը Մինսկում դեսպանատանան ամերիկացի քաղծառայողների ընտանիքի անդամներին:

«Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր և անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ուղևորություն են նախատեսում Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է և տարածաշրջանում լարվածության աճ կա», ընդգծել են Պետդեպում: