Լրահոս
Միջազգային
10:00
15.02.22
140

ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Բելգիա, Լիտվա և Լեհաստան

Img default alt hy

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կայցելի Բելգիա, Լիտվա և Լեհաստան, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ Օսթինը կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ։ Բրյուսելում նախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները չի հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին վերջնական որոշում է կայացրել, բայց «նա կարող է դա անել առանց նախազգուշացման և շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր սահմանի երկայնքով»։