Լրահոս
Աշխարհ
21:00
26.08.22
79

ԱՄՆ-ում վիճակախաղում 1,33 միլիարդ դոլար շահած անձը 30 օր հետո չի պահանջել մրցանակը

Img default alt hy

ԱՄՆ-ում 1,33 միլիարդ դոլար արժողությամբ «Mega Millions» ջեքփոթի հաղթողը դեռևս 30 օր հետո չի վերցրել մրցանակը: Այս մասին հայտնել է  Daily Mail թերթը:

«Վիճակախաղի հաղթողը 30 օր հետո չի պահանջել մրցանակը», - գրում է թերթը։

Նշվում է, որ վիճակախաղի կազմակերպիչները կոչ են արել տոմսեր գնողներին ուշադիր ստուգել իրենց համարները: Խաղացողները վիճակախաղից հետո մեկ տարի ունեն մրցանակը ստանալու համար։