Լրահոս
Միջազգային
16:37
11.01.23
210

ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային

Img default alt hy

ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը Մայքլ Կուրիլան անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիային, փոխանցում է Ermenihaber-ը։

Ամերիկացի գեներալը զգուշացրել է, որ հնարավոր նոր ռազմական գործողությունը Սիրիայում կվնասի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց պայքարը: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը նաև մղում են Սիրիայի քրդական ուժերը:

«Մենք այդ ամենից չափազանց անհանգստացած ենք, քանզի կարող է առաջանալ անկայունություն»,- ասել է գեներալը՝ հավելելով, որ թուրքական հնարավոր օպերացիան կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային բանտերում ԻՊ-ի ահաբեկչիների փախուստին:

Ավելի վաղ Պենտագոնը կտրականապես դեմ էր արտահայտվել Սիրիայում Թուրքիայի զինուժի նոր ռազմագործողությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու քուրդ զինյալների դեմ Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։ Թուրքիայի նախագահն էլ զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով: