Լրահոս
Միջազգային
15:15
08.11.25
225

ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է սպառազինությունների մրցավազքի նոր փուլի հանգեցնել. ՌԴ ներկայացուցիչ

Img default alt hy

Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և սպառազինությունների մրցավազքի նոր փուլի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի հայտարարությունները։

«Բնականաբար, սա մեծ իրարանցում է առաջացրել աշխարհում և Միացյալ Նահանգներում, քանի որ շատերը հասկանում են այս քայլի վտանգը, միջուկային փորձարկումների վերսկսման վտանգը, որոնք չեն անցկացվել 1990-ականների սկզբից ի վեր։ Սա կարող է հանգեցնել նոր սրման, սպառազինությունների մրցավազքի նոր փուլի և, ընդհանուր առմամբ անկանխատեսելի հետևանքների, բայց մենք հետևում ենք գործընթացին»,-ասել է նա։ 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումները անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն միջուկային զենքի ծրագրեր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահել էլ ի պատասխան այդ հայտարարության՝ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացրել, որի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում սկսել միջուկային փորձարկումների վերսկսման նախապատրաստական ​​աշխատանքները: Պուտինը հրամայել էր հավաքել տեղեկատվություն, վերլուծություն անցկացնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տարածքում և առաջարկություններ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավոր մեկնարկի վերաբերյալ:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1234480