Լրահոս
Հայաստան
12:18
12.02.22
177

ԱՄՆ դեսպանն ու ՀՀ դատախազը կարևոր հարցեր են քննարկել

Img default alt hy

Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսիի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը։ 

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Ա․ Դավթյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին քննարկել է անդրազգային հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու հնարավորությունները։ 

Դեսպանը  կարևորել է խոսքի ազատության նկատմամբ հարգանքը և առաջ քաշել եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործը։

Նա նաև անդրադարձել է դատական անկախության ու անձեռնմխելիության պահպանման կարևորությանը։