Լրահոս
Աշխարհ
10:10
11.02.23
83

Ամերիկացի զինվորականները Ալյասկայի մոտ թռչող սարք են խոցել

Img default alt hy

Ի պատասխան ԱՄՆ երկնքում Չինաստանի նոր օդապարիկի մասին հարցին՝ Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ զինվորականները Ալյասկայի մոտ թռչող սարք են խոցել։

Ալյասկայի մոտ խփված սարքը գտնվել է 12 հազար մետր բարձրության վրա, բեկորներն ընկել են սառույցով ծածկված ծովային տարածություններում։

Այդ սարքը շատ ավելի փոքր է, քան չինական օդապարիկը։ Վաշինգտոնը չգիտի, թե որ երկրին է այն պատկանում։