Լրահոս
Քաղաքական
23:35
28.04.23
193

Ալիևը մտածում է Արցախի թեման արդեն «փակ է», պետք է անցել Սյունիքին. Տաթևիկ Հայրապետյան

Img default alt hy

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

««Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այսօր ծածանվում են Արարատ լեռան, Մռավի լեռների, Զանգեզուրի լեռների և Շուշիի վրա»,-նման հայտարարություն է արել Բաքվի բռնապետ Ալիևը այսօր թուրք մարզիկների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցել են Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնությանը:

Ալիևը փաստացի նշել է բոլոր այն տարածքները, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ցեղասպան ու ագրեսիվ քաղաքականության հետևանքով զավթել են մեր ժողովրդից: Այսինքն՝ հպարտանում է ցեղասպան ու ագրեսիվ քայլերով:

Իսկ Զանգեզուրի մասին վերջերս շատ է հիշատակում, երևի մտածում է Արցախի թեման արդեն «փակ է», պետք է անցել Սյունիքին...»։