Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
10.01.23
163

Ալիևը «Հայաստան վերադարձող ադրբեջանցիների» մարդահամար է անում և «գծում» հայ-ադրբեջանական սահմանը

Հայաստանի վարչապետի ասուլիսին զուգահեռ՝ այսօր՝ նույն ժամին, Ադրբեջանի նախագահն է ասուլիս կազմակերպել: Խոսել Հայաստանի տարածքում երբևէ ապրած ադրբեջանցիներին հետ վերադարձնելու պլանների մասին:

Նա նաև ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում Զանգեզուրի միջանցքի մասին չկա գրված, բայց դրա բացումը ենթադրվում է ապաշրջափակման կոնտեքստում: