Լրահոս
Տարածաշրջան
20:41
26.08.22
93

Ալիևն ուզում է Պուտինի տեղը գրավել արևմտյան շուկայում. Բաքուն «Զանգեզուրի» միջանցքով Եվրոպա կհասնի՞

«1 մեգավատ հոսանքի դիմաց նախկինում 130, հիմա՝ 700 դոլար վճարող Եվրոպային վերակենդանացնել կարող է միայն Բաքուն»: Ալիևն է ոսկյա սարեր խոստանում եվրոպացիներին՝ էժան էլեկտրաէներգիա՝ ռուսական թանկ հոսանքի փոխարեն: 

Փորձագետները վստահեցնում են՝ Ալիևի առաջարկները ֆանտաստիկայի ժանրից են: Բայց Եվրոպան համաձայն է օգտագործել Բաքվին և ցույց տալ Մոսկվային, թե ռուսական էներգակիրները անփոխարինելի չեն, ու իրենք ցանկացած պահի կարող են այլընտրանք գտնել թե՛ ռուսական հոսանքին, թե՛ կապույտ վառելիքին: