Լրահոս
Միջազգային
21:42
07.11.25
215

Ալիևն իր բանակը միացնում է ՆԱՏՕ-ական Թուրքիային. կոշտ արձագանքներ կան Մոսկվայից

Հայաստանին ուղղված սպառնալիքների ֆոնին՝ ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մտադրության մասին է հայտարարել Ալիևը: Ադրբեջանի նախագահի և Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների զրույցը փշրում է Ալիևին «խաղաղասեր» ներկայացնողների ջանքերը: Քաղաքագետները համոզված են՝ Բաքուն վաղուց է բանակը փորձում համապատասխանեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի նորմերին և այդտեղ Ալիևին էրդողանն օգնում է, ինչպես 44-օրյայի ընթացքում: