Լրահոս
Միջազգային
23:01
07.11.25
206

Ալիևին «չբավարարված մարդ» անվանող ՔՊ-ական կա. ո՞վ է տվել Ադրբեջանին՝ Հայաստանին սպառնալու իրավունքը

Այսօր արդեն երկրորդ սպառնալիքն է հնչել Բաքվից: Կեսօրին հայտնի էր, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հարցազրույց է տվել և ասել՝ եթե Հայաստանը միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը: Հետո ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին այդ երկրի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, այսպես կոչված, անկլավների վերադարձի մասին: