Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:54
11.05.23
136

Ալիևի ամոթալի փորձերից հետո չի փոշմանել Փաշինյանը. փոթորիկ՝ բրյուսելյան հանդիպումից առաջ

Փոխհրաձգությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել՝ պնդելով, թե մյուս կողմը սադրում է, որպեսզի  խափանի վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների արդյունքները, ինչպես նաև Բրյուսելում մայիսի 14-ին ու Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հանդիպումները:

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ միտքը չի փոխել՝ կմեկնի Բրյուսել՝ Ալիևին հանդիպելու: Այդ հանդիպմանը մասնակցելու հանձնառությունը վերահաստատել է նաև Բաքուն: Հայտնի չէ՝ կկայանա՞ն Մոսկվայում և Քիշնևում նախատեսված հանդիպումները: Շշուկներ կային, թե հենց Քիշնևում հունիսի մեկին՝ Փաշինյանի ծննդյան օրը, կստորագրվի խաղաղության պայմանագիրը: