Լրահոս
Հայաստան
13:33
15.02.22
1 066

Ալեն Սիմոնյանի լրատվականը ջնջել է Արարատ Միրզոյանին «քարուքանդ» անող հոդվածը

Img default alt hy

«Oragir.am»-ը գրում է՝ ըստ մամուլի հրապարակումների՝ Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը հրապարակել էր Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանին քննադատող մի հոդված, որի բովանդակությունը կարճ հետևյալն էր․

«Ուկրաինայի արտգործ նախարար Դմիտրի Կուլեբան իսկական ԱԳ նախարար է՝ ի տարբերություն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։

«Ֆրինյուզի հրապարակման մեջ ասվում էր, որ նախկին ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը «փորձում էին բաց պահել հայկական պետականության իրավունքների պաշտպանության դուռը», մինչդեռ Արարատ Միրզոյանի դեպքում «ԱԳ նախարար հասկացությունը» շատ պայմանական է ասված․

«Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ․ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջևանի և Արցախի օտարմամբ։

Պաշտոնական Երևանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց»,- գրել էր «Ֆրինյուզը», ապա հեռացրել էր հոդվածն ամբողջությամբ։