Լրահոս
Հասարակական
23:12
13.02.22
516

Ալավերդիում երկրաշարժից շենքի պատշգամբն է փլուզվել (լուսանկար)

Img default alt hy

Համացանցում է հայտնվել Ալավերդի քաղաքից լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է շենքի պատշգամբը րոպեներ առաջ տեղի ունեցած երկրաշարժից փլուզվել։

Այսօր ժամը 22:25 -ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժն զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ։