Լրահոս
Քաղաքական
17:58
02.12.24
145

Ակնկալում եմ մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հայտնում Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պաշտոնավարման ընթացքում և ակնկալում մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր միկրոբլոգում։