Լրահոս
Տարածաշրջան
22:25
08.10.22
115

Ակնայում (Աղդամ) 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա. երկուսի ոտքն էլ անդամահատել են

Img default alt hy

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա-Վարանդա  (Աղդամ-Ֆիզուլի) ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ըստ լրատվամիջոցի վիրավորված Ռամին Ալին ու Փարվիզ Նաջաֆովը զրկվել են մեկական ոտքից։

Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։