Լրահոս
Հասարակական
14:34
12.02.22
303

Ահազանգ․ ներխուժել են Politik.am կայքի խմբագրություն և սպառնացել խմբագրին

Img default alt hy

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են եւ սպառնացել:

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաեւ զանգահարել է ինձ եւ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: