Լրահոս
Մամուլի տեսություն
10:45
19.09.24
332

Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն իր սեպտեմբերմեկյան ուղերձում հպարտորեն նշել է, որ հատկապես ուրախալի է Սիսիանի մասնաճյուղ ընդունված ուսանողների թվի էական աճը՝ 41 տոկոս (120 ուսանող)։

Նախ նշենք, որ իրականում խոսքը Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրի, այսինքն՝ քոլեջ դիմողների մասին է, սակայն մեզ ասացին, որ անցած տարի ընդունվել է 95 հոգի: Թե ինչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս, թերևս կիմանա միայն ինքը:

Որովհետև տարրական հանրահաշիվ իմացողները տոկոսային աճը հաշվելիս ստանում են 26,3 տոկոս, այլ ոչ թե 41 տոկոս աճ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։