Լրահոս
Քաղաքական
00:50
18.11.24
310

Աղմկոտ պաշտոնանկություններ՝ Փաշինյանի կաբինետո՞ւմ. «կադրային կոտորածի» կիրակի

Կառավարությունում իսկական կադրային երկրաշարժ է, սակայն դրա մասին հուշող ոչինչ չկա գործադիրի շենքի մոտ: Իշխանություններին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ հայտնում են, որ պաշտոնները թողնում են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիկոլ Փաշինյա՞նն է կադրային ջարդ սկսել իր կաբինետում, թե՞ այս պաշտոնյաներն են որոշել լքել թիմը: Ամենայն հավանականությամբ, վարչապետն է որոշել նրանց պաշտոնանկ անել:

Կրիմինալ լրատվության մեջ մասնագիտացած Shamshyan.com կայքը գրել է, որ երեկոյան վարչապետը խիստ զրույց է ունեցել այդ պաշտոնյաների հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։