Լրահոս
Միջազգային
18:40
11.02.22
124

Աֆղանստանում մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Img default alt hy

Աֆղանստանի Բաղդիս նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, հայտնում է «Աամաջ նյուզ» գործակալությունը։

Նշվում է, որ ևս 20 մարդ վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալայի-Նաու քաղաքում: Պայթուցիկ սարքը գործել է անմիջապես մզկիթի մուտքի մոտ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով 15 մարդ է տուժել: Ականատեսները պատմել են, որ միջադեպի պահին ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները մզկիթից դուրս գալիս են եղել:

«Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հետևանքով, որը գործել է, երբ հավատացյալները ուրբաթօրյա նամազից հետո լքելիս են եղել Կալայի-Նաուի մզկիթը»,- նշում է գործակալությունը:

Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։