Լրահոս
19:51
12.05.23
227

Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ականանետ են կիրառում նաև Սոթքի ուղղությամբ

Img default alt hy

Ժամը 19:40-ի  դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: