Լրահոս
Քաղաքական
00:05
15.05.23
252

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն. Արման Թաթոյան

Img default alt hy

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից:

Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը:

Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության պառակտումն ու լարվածությունը խորացնելը, Հայկական սփյուռքի հետ բոլորիս թշնամացնելը:

Այս ամենն ապացույցներով վեր է հանված` բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով»։