Լրահոս
Հայաստան
14:57
12.02.22
344

Ադրբեջանը չի կարող վերահսկել ԼՂ-ի կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

Պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, եւ այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից։ Դա բացարձակապես անընդունելի է։

Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած հանդիպմանը հայտարարել է Արցախի ԱԳ ղեկաբար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում շրջանառվող խոսակցությունները՝ անցակետի տեղադրման մասին։ »,- ասաց Դավիթ Բաբայանը։։ 

Ի թիվս այլ խնդրահարույց թեմաների, նախարարը պատասխանել է նաև Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման հնարավորության մասին հարցին, որի արդյունքում մի քանի հայկական գյուղ կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Բաբայանի պնդմամբ, այդ հարցը պաշտոնական Ստեփանակերտի մշտական ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, ըստ նրա, վերջնական որոշում չկա, բանակցությունները շարունակվում են։

«Մենք պաշտպանելու ենք մեր շահերը»,- ընդգծել է Արցախի արտաքին գերատեսչության նախարարը։