Լրահոս
Տարածաշրջան
19:27
18.09.24
228

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտներն այցելել են Դադիվանք

Img default alt hy

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել են Քարվաճառում, այդ թվում այցելել են Դադիվանք:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Քարվաճառում դիվանագետները ծանոթացել են նոր բնակավայրի և քաղաքային կրթահամալիրի շինարարության ընթացքին։ Նշվել է, որ բնակավայրի տարածքում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները «նախկին ներքին տեղահանվածների վերադարձի համար»։