Լրահոս
Քաղաքական
23:00
08.05.23
244

Ադրբեջանն իրավունք չունի անկլավներ պահանջելու. 1975-ի սև և կարմիր գծերը

Նիկոլ Փաշինյանը մտադիր է 1975 թվականի քարտեզով գծել հայ-ադրբեջանական սահմանը, որի միակ առավելությունը, ըստ քարտեզագետի, այն է, որ Հայաստանը դրանով 29 հազար քառակուսի կիլոմետր է: Բայց այս պահին արդեն, Ռուբեն Գալչյանի խոսքով, Ադրբեջանը օկուպացրել է մեր երկրի տարածքի 215 քառակուսի կիլոմետրը: Ու դրանք այն տարածքները չեն, որոնք Բաքուն համարում է ադրբեջանական անկլավ ու պահանջում Հայաստանից վերադարձնել: 

Փորձագետը պնդում է, որ իրավազուրկ է Բաքվի պահանջը, ինչից պետք է օգտվեն Հայաստանի կողմից բանակցողները: