Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:22
08.05.23
122

Ադրբեջանն «ավելի շատ ջանքեր» է ակնկալում Հայաստանից. Բայրամովը՝ վաշինգտոնյան քառօրյայի մասին

Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանն ավելի շատ ջանք կդնի հարաբերությունները կարգավորելու համար: Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցություններից Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ է պատմել լիտվացի գործընկերոջը, նշել, որ դա բանակցությունների վերջին փուլն էր: 

Ջեյհուն Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց համարելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: