Լրահոս
Միջազգային
17:48
12.01.23
84

Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները համագործակցության արձանագրություն են ստորագրել

Img default alt hy

Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության բնագավառներում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նախարարները ստորագրել են կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության մտադրության վերաբերյալ արձանագրություն։