Լրահոս
Քաղաքական
22:15
11.05.23
196

Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, այլ խրամատում․ Հասրաթյան

Img default alt hy

Արցախի ՊԲ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը համոզված է՝ աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին։

«Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ինչպես կարծում են որոշ խաղաղասերներ, այլ խրամատում:

Թե որն է խաղաղապահ ուժերի, ՀԱՊԿ-ի կամ Եվրամիության դիտորդների դերակատարությունը տարածաշրջանում, լավագույնս ցույց են տալիս Փառուխում, Տեղում և այս պահին Սոթքում տեղի ունեցող զարգացումները...

Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին...»,- սոցցանցի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։