Լրահոս
Առողջապահական
21:50
13.01.23
230

Աչքերի խոնավեցման համար նախատեսված լուծույթների հնարավոր բացասական ազդեցությունը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Այսօր աշխարհում գնալով ավելի տարածված է դառնում չոր աչքի համախտանիշը:  Իրավիճակը վատթարանում է աշնանը և ձմռանը, քանի որ օդը դառնում է առավել չոր և ջեռուցումը իջեցնում է խոնավության մակարդակը մինչև 20%-ի (նորմալ մակարդակում՝ մոտ 60%-ի): Հետևաբար, աչքը խոնավեցնող կաթիլները լայնորեն կիրառելի են դառնում: Դրանք սովորաբար անվտանգ են օգտագործման համար, սակայն խորհուրդ է տրվում օգտագործել նշված հրահանգներին համապատասխան։

Խոնավեցնող կաթիլները կարող են կոնսերվանտ պարունակել: Այս դեպքում ակնաբույժներն ալերգիկներին արգելում են դրանց օգտագործումը, հատկապես, եթե նրանք կրում են կոնտակտային ոսպնյակներ։ Ակնաբույժները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում օգտագործել առանց կոնսերվանտի լուծույթներ և դրանք պահել սառնարանում։

Տարածված սխալ է նաև, երբ աչքերը խոնավեցնելու համար կոնտակտային ոսպնյակի ներսում ոսպնյակները մաքրող լուծույթ են լցնում՝ դրանք անմիջապես տեղադրելով աչքերի մեջ։

Ոսպնյակներ մաքրող լուծույթները նախատեսված են սպիտակուցների և ճարպերի միացությունների քայքայման, միկրոօրգանիզմների ոչնչացման և այլնի համար: Մտնելով աչքի մեջ՝ դրանք խաթարում են աչքի ներքին կառուցվածքը՝ առաջացնելով թունավոր ալերգիկ ռեակցիաներ։

Կոնտակտային ոսպնյակների խոնավեցման համար կարող են օգտագործվել միայն հատուկ բաղադրիչներ պարունակող լուծույթներ»: